ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորներինը 21-ի
A scene of devastation in Abaco #hurricanedorian pic.twitter.com/S2lp1NDXF4
— Tribune242 (@Tribune242) September 1, 2019
Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորիկը շարունակում է ավերածություններ գործել: Վտանգավորության ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի ուժգնություն ունեցող փոթորիկն արդեն խլել է 5 մարդու կյանք: 21 մարդ էլ վիրավոր է:
Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Փոթորկի հետևանքով վնասվել են հազարավոր տներ, մեքենաներ, արմատախիլ են եղել բազմաթիվ հաստաբուն ծառեր: Նշվում է, որ փոթորկի ուժգնությունը թուլացել է՝ հասնելով 3-րդ աստիճանի։
«Դորիանը» համարվում է այս տարի մեր մոլորակի վրա ձևավորված ամենաուժգին փոթորիկը։ Դրա հարվածին է սպասում նաև ԱՄՆ-ը: Ամերիկյան մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն, իրականացվում են տարհանման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է եղել մեքենայի ղեկին. մանրամասներ՝ Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...