Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում հանդիպակաց վարած վարորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում հանդիպակաց վարած վարորդը
Օգոստոսի 31-ին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում թույլ է տալիս ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ…

Օգոստոսի 31-ին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում թույլ է տալիս ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ուսումնասիրել են տեսագրությունը, պարզել՝ վարորդի ինքնությունը և նրան ներկայացրել բաժին։ Մեքենան էլ հայտնաբերվել է Տավուշի մարզում ու տեղափոխվել ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։ Ցանկացած օրինախախտում բացահայտվելու է նաև մեր իրավագիտակից քաղաքացիների օգնությամբ, ինչպես այս դեպքում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250