Դեբեդ գետի վրա կկառուցվի հայ-վրացական նոր` «Բարեկամություն» կամուրջը
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և կամրջաշինության ոլորտում հանրապետության հեղինակավոր մասնագետներին է ներկայացրել կամրջի նախագիծը։ Մանրամասն քննարկվել են կառուցվելիք կամրջի երկրաչափական տվյալները, կառուցվածքային ուսումնասիրությունների և տեղանքի երկրաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները։
Նախագծող-խորհրդատուն վերջնական նախագիծը ներկայացրել է նաև վրացական կողմին, լսել վերջինիս դիտարկումները։ Նախագծող-խորհրդատուի ներկայացուցիչները պատասխանել են Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանի հարցերին և նշել, որ նախագծումն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ հաշվի առնելով սեյսմիկ կայունության, բազմաթիվ այլ հարցեր։ Հակոբ Գյուլզադյանը, խոսելով կամրջի նախագծի մասին, նկատել է, որ ներկայացվել է մի նախագիծ, որը կարող է կյանքի կոչվել։
Վերջնական նախագիծը պատվիրատուների կողմից հավանության արժանանալուց հետո պետք է անցնի փորձաքննություն, նոր միայն մեկնարկի կամրջի կառուցումը։ Առաջիկայում կկազմակերպվի բազմակողմ հանդիպում՝ հայկական, վրացական կողմերի, նախագծողի մասնակցությամբ։
Նշենք, որ Դեբեդ գետի վրա կառուցվելիք, Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող «Բարեկամություն» անունը ստացած նոր կամրջի երկարությունը լինելու է մոտ 200 մետր: Կկառուցվեն երկու առանձին զուգահեռ կամուրջներ: Յուրաքանչյուր ուղղությամբ կգործի երկու երթևեկելի գոտի։ Կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը կմարի հայկական, 50 տոկոսը՝ վրացական կողմը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
«Իմ քայլը» նիստ է անում. Ամուլսարի հարցը քննարկելու՞ է
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: ԱԺ փոխխոսնակ Ալեն սիմոնյանը նիստի մեկնարկից առաջ...