Որոշ դասախոսներ հրաժարվել են դասավանդել ԵՊՏՀ-ում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) դասավանդելու իրենց իրավունքից հրաժարվելու մասին այսօր հայտարարել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Վաչե Քալաշյանը և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:
Այս մասին տեղեկացնում է «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության Ֆեսյբուքյան էջը:
Վերջիններս իրենց զորակցությունն են հայտնում ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նախորդ տարվա դեկտեմբերին սեփական դիմումի համաձայն ազատվել էր ռեկտորի պաշտոնից։ Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից: Նա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել նույն բուհի դասախոս Ռուբեն Հայրապետյանը, ում վերջերս բուհի դասախոսները մեղադրեցին գրագողության մեջ։
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը վիրավորել էր բուհի դասախոսներին, նրանք էլ որոշել էին 5 տարի անց հայտարարել, որ իրենց նախկին ուսանող, այսօր` բուհի ժամանակավոր ղեկավար Ռուբեն Հայրապետյանը գրագողությամբ ու կեղծիքներով է դոկտորի աստիճան ստացելև դիմել էին դատարան։
Ի դեպ, Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՊՏՀ 24 դասախոսների հայցադիմումն ընդդեմ նույն ԲՈՒՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի:
Նմանատիպ հոդվածներ
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կենդանիների անունից
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկար է հրապարակե...
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...