Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին մերժել է Գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Սամանադրական կարգը տապալելու մեղադրանքը։Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ այդպիսով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։
Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գլխավոր դատախազության մեկ այլ բողոք՝ հաստատելով, որ խախտվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամետը ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սեդրակ Քոչարյանը հանցագործություններ է կատարել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքն այս հայտարարությունների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օր...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...