Թբիլիսիի մոտ վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիների վիճակը ծանր է
Օգոստոսի 31-ի գիշերը Թբիլիսիի մոտակայքում վթարի ենթարկված՝ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի ուղևորներից երկուսը շարունակում են մնալ Թբիլիսիի «Նյու Հոսփիթալ» հիվանդանոցում:
Հիվանդանոցից «Ալիք մեդիային» փոխանցել են, որ հիվանդներից երկուսի վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Նրանց տեղափոխման համար հարազատները համաձայնություն չեն տվել։ Նույն հիվանդանոց տեղափոխված 8 ուղևորներից 5-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել:
Ավելի վաղ վրաստանյան գործընկերների հետ խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել վթարից տուժած 4 քաղաքացու Հայաստան տեղափոխել:
Հայաստանից ռեանիմոբիլներով 3 բժշկական խումբ է ուղարկվել Թբիլիսի: Այս մասին ֆեյսբուքում գրառում էր արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-03։00-ի սահմաններում, Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը Թբիլիսի չհասած վթարի էր ենթարկվել:
Վթարի հետևանքով 2 մարդ էր զոհվել՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա.-ն և Մ.Ս-ն։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թբիլիսիի հիվանդանոցներ:
Տեսանյութը` «Վրաստանում Հայաստանի դեսպանություն» ֆեյսբուքյան էջից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է եղել մեքենայի ղեկին. մանրամասներ՝ Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...