Նարեկ Մանուկյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն։
«Ուրբաթ օրն ենք իմացել այդ մասին, սակայն պատճառների մասին մեզ ոչինչ չեն ասել։ Հենց հիմա ժողով է մեզ մոտ։ Ասել են` հիմա էլ կներկայացնեն նաև նոր տնօրենին»,–հայտնեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասնել է, որ մի քանի օր է` կենտրոնը պետգույքի կառավարման կոմիտեից անցել է Առողջապահության նախարարության ենթակայության տակ։
«Նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կենտրոնում կատարում է փոփոխություններ, այդ թվում` կադրային։ Նախարարի հրամանով` Տանանյանն ազատվել է աշխատանքից, իսկ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուռուցքաբան Նարեկ Մանուկյանը»,– ասել է նա։
Նշենք, որ Արմեն Տանանյանն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Մինչ այդ` 2007թ–ից, նա հիվանդանոցի տնօրենի տեղակալն էր։ Նա եղել է նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբանը։
Հիշեցնենք, որ պետական առողջապահական գործակալությունը դեռ ապրիլ ամսին էր հայտնել, որ ավարտել է ստուգումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Այնտեղ 43 միլիոն դրամի խախտումներ էին հայտնաբերվել։
Նմանատիպ հոդվածներ
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կենդանիների անունից
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկար է հրապարակե...
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...