ՀՊՏՀ-ն հայտարարություն է տարածել. Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա
Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուհում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով:
«Հայաստանի պետական տնտեսագիտական» համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:
ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջեց համալսարանում, շնորհավորեց առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ:
«Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանը որակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց եւ ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլև գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաև Ուսանողական գիտական ընկերության նոր ձևաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների եւ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- առաջին կուրսեցիներին ուղղված խոսքում նշեց Դիանա Գալոյանը»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...