Ազգային հավաքականը առաջին մարզումն է անցկացրել
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրո-2020-ի առաջիկա խաղերին: Այսօր թիմն անցկացրեց առաջին մարզումը, որն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մարզմանը մասնակցում էր ազգային հավաքականի 21 ֆուտբոլիստ: Բացակայում էին Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Վարդանյանը: Մարզումային գործընթացի լիարժեքության համար մարզմանը մասնակցում էին նաև Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանը, Արթուր Նադիրյանը, Երջանիկ Ղուբասարյանը և Հովհաննես Նազարյանը:
Նախավարժանքին և խաղային վարժություններին հաջորդեցին երկկողմանի խաղը և հարվածները դարպասին:
Վաղը թիմը կանցկացնի ևս երկու մարզում՝ 11:00-ին և 19:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
76 խաղադաշտ կկառուցվի Հայաստանի մարզերում. ՈՒԵՖԱ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հա...
ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան
Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դ...
Ադրբեջանցի գրոսմայստեր․ Մարիա Գեւորգյանին մասնակցությունից զրկելը թուրքական կողմի սադրանքն է
Շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ, 33-ամյա գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը մեկնաբանել է շախմատի Հայաստանի չեմպիոն, միջազգա...
ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի...