Վայոց Ձորի փոխմարզպետը աշխատանքից հեռացվել է առանց զգուշացնելու աշխատանքից բացակայելու համար. մարզպետ
Վերջերս Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Հեռացման պատճառը առանց զգուշացնելու մի քանի օր աշխատանքի չներկայանալն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկությամբ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Ռազմիկ Տոնոյանն աշխատանքից ազատվել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ ներկայացնելու պատճառով:
«Իր աշխատանքի հեռացման հրամանում նշված է, որ ազատվել է առանց զգուշացնելու մի քանի օր աշխատանքի չներկայանալու պատճառով: Ինքը դիպլոմ կեղծել է, թե չի կեղծել, ես նման իրավասություն չունեմ ասելու: Քրեական գործի սահմաններով կպարզվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը և հավելեց, որ ներկայումս տեղակալ դեռ չունի:
Նմանատիպ հոդվածներ
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Ամուլսարի հարցով պաշտոնանկություններ են սպասվում քննչական կոմիտեում
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով' առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ քննչական կոմի...
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...