Ովքե՞ր են շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին 65-ամյակի կապակցությամբ. news.am
Այսօր, 2019 թ․ օգոստոսի 31-ին, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է ծննդյան 65-րդ տարեդարձը։ Հոբելյանի կապակցությամբ նախագահ Քոչարյանի գրասենյակը ստացել է և շարունակում է ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել երկրոդ նախագահի գրասենյակը` հայտնելով, թե ովքեր են շնորհավորել երկրորդ նախագահին:
Բացի հրապարակված և մամուլում արդեն իսկ տարածված շնորհավորանքներից, որ հղվել են Ռոբերտ Քոչարյանին ՀՀ պաշտոնաթող Նախագահից, ԼՂՀ գործող և պաշտոնաթող Նախագահներից, ՀՀ մի շարք նշանավոր պետական և քաղաքական գործիչների կողմից, ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից, ՌԴ նախագահից և ռուսաստանյան մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներից, Նախագահ Քոչարյանին նաև շնորհավորել են
Արա Աբրահամյանը` Ռուսաստանի հայերի միության նախագահ
Աբել Աղանբեկյանը` ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս,
Ռոման Բաբայանը` լրագրող, «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանի տնօրեն,
Մանվել Բադալյանը`ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ,
Կարեն Բագդասարովը`գործարար /ՌԴ/,
Զորի Բալայանը`Արցախի հերոս, գրող, հրապարակախոս,
Վլադիսլավ Գասումյանովը`«Նորնիկել» ՓԲԸ փոխնախագահ,
Արմեն Գեւորգյանը` նախկին փոխվարչապետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար,
Սենիկ Գեւորգյանը` «ԶակՆեֆտեԳազՍտրոյ-Պրոմեթեյ» ՓԲԸ վարչության նախագահ,
Աշոտ Գրիգորյանը` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ,
Անուշավան Դանիելյանը` ԼՂՀ նախկին վարչապետ,
Օլեգ Եսայանը`ԼՂՀ նախկին վարչապետ, Արտակարգ և Լիազոր Դեսպան,
Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա» ԲՖԿ Տնօրենների Խորհրդի նախագահ,
Կոնստանտին Զատուլինը` ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Լազարևյան» ակումբի հիմնադիր,
Արտակ Թովմասյանը` «Դվին» Հ/Հ դիտորդական Խորհրդի նախագահ,
Ջեյմս Թուֆենկյանը` «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր և նախագահ /ԱՄՆ/,
Աշոտ Խաչատրյանը` գործարար /ՌԴ/,
Սամվել Կարապետյանը`«Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ,
Վիկտոր Կրիվոպուսկովը`ՀՀ-ում «ՌոսՍոտրուդնիչեստվո» պետական գործակալության նախկին ղեկավար,
Պետրոս Կուրունլյան` գործարար /Հունաստան/,
Սերգեյ Համբարձումյանը` «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն,
Դավիթ Հարությունյանը`«Լույս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար,
Հայկ Հարությունյանը` ՀՀ նախկին ոստիկանապետ,
Ֆլորա Նախշքարյանը`«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր,
Մակար Նահապետյանը` գործարար /ՌԴ/,
Արթուր Չիլինգարովը`ԽՍՀՄ հերոս, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ,
Վլադիմիր Պետրոսյանը` Մոսկվայի կառավարության նախարար,
Ժան և Ռոբերտ Պողոսյաններ` «Պողոսյան և որդիներ հիմնադրամ»-ի հիմնադիրներ, բաերարներ /Բելգիա/,
Միխայիլ Պողոսյանը` ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր
Կարեն Սաֆարյանը` «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ,
Գեննադի Ստեփանյանը` «ՍՏԻՆԿՈՄ» ընկերությունների խմբի նախագահ
Հարութ Օհանեսյանը` գործարար /ԱՄԷ/։
Վարդան Օսկանյանը` նախկին արտգործնախարար,
Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել են նաև մի խումբ անվանի մարզիկներ Հայաստանից և արտերկրից /ցուցակը ներկայացված է այբբենական կարգով/․
Արթուր Աբրահամը` բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն,
Արա Աբրահամյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր,
Արայիկ Գեվորգյանը` ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն,
Մնացական Իսկանդարյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի եռակի և Եվրոպայի երկակի չեմպիոն,
Ալեքսանդր Կարելինը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի իննակի և Եվրոպայի 12-ակի չեմպիոն, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր,
Բուվայսար Սայթիեւը` ազատ ոճի ըմբշամարտի եռակի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր,
Օգսեն Միրզոյանը`Ծանրամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն,
Մուրադ Ումախանովը` ազատ ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն։
Երկրորդ Նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են Ռոբերտ Քոչարյանին հոբելյանի կապակցությամբ։ Առաջիկա օրերին Նախագահ Քոչարյանի պաշտոնական կայքում կտեղադրվի շնորհավորողների ամբողջական ցուցակը։