Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է. Հայկ Գևորգյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պնդում է՝ եթե անգամ լինի ևս մեկ ՇՄԱԳ, ապա այն ապացուցելու է, որ Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցում շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատականի անհրաժեշտության մասին:
Ըստ Գևորգյանի՝ դա պնդում է, քանի որ ուսումնասիրել է այն տեխնոլոգիան, որով աշխատում է Ամուլսարը, ինչն այսօր աշխարհում ամենամաքուրն է: «Տեխնոլոգիան այնպիսինն է, որ ես ուղղակի վստահ եմ՝ ցանկացած ՇՄԱԳ տալու է դրական արդյունք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «ԷԼԱՐԴ»-ի առնչությամբ կառուպցիոն ռիսկերի հավանականությանը՝ պատգամավորն ասաց, որ ի տարբերություն այլ հանքերի` այս դեպքում դա պնդել չի կարող: «Եթե համեմատենք մեր այսօրվա հանքերը, դրանց արդյունահանման տեխնոլոգիան և այն տեխնոլոգիան, որը անում է Ամուլսարը, դա, չգիտեմ ինչի հետ համեմատեմ, օրինակ, ինչպես համեմատես զապառոժեցն ու մերսեդեսը․ սա իրականում կանաչ տեխնոլոգիա է:
Նույնիսկ բնապահպանները չեն խոսում տեխնոլոգիաների տարբերության մասի, որովհետև կպարզվի, որ սա շատ ավելի լավ տեխնոլոգիա է և չկա մետաղական հանքերից մետաղը կլանելու ավելի մաքուր տեխնոլոգիա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն:
«Էլարդի» փորձաքննության հետ կապված իր եզրակացությունը շրջակա միջավայրի նախարարությունը պետք է տա մինչև սեպտեմբերի 4-ը:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...