Տեսնում եմ մարդկանց, ովքեր «վարի են» տալիս վարչապետին. Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք, ես տեսնում եմ պաշտոնյաների, ովքեր մատը մատին չեն տալիս։ Տեսնում եմ մարդկանց, ովքեր նախկինների հետ ձեռք ձեռքի տված, «վարի են» տալիս Նիկոլ Փաշինյանին։ Տեսնում եմ ակնհայտ դանդաղկոտություն և որոշակի կաշկանդվածություն կոռուպցիայի դեմ պայքարում... Տեսնում եմ պաշտոնյաների, ովքեր ակնհայտորեն փորձում են նմանվել նախկիններին։ Տեսնում եմ մարդկանց, ովքեր ուզում են «ապացուցեն», որ գործում են օրենքից դուրս և ոնց ուզեն և ինչ ուզեն կանեն։ Եվ վերջապես, տեսնում եմ մարդկանց, ովքեր իրենց վարքագծով ակամայից ջուր են լցնում նախկին «ռոքվոր պանիրների» ջրաղացին...
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել և ոչ թե նրա մեջքի հետևում թաքնվել ու չաշխատել։ Նախկիններից ոչ ոք որևէ պահանջ, ակնկալիք չի ունեցել։ Վերցրել է տասը հազար դրամը և հինգ տարի տառապել։ Նախկինները ձախողվելու խնդիր չեն ունեցել: Ամեն ինչ, ի սկզբանե, ձախողված էր. բարձր պաշտոնների նշանակվածները բացառապես կոռուպցիայով զբաղվելու մեծ փորձառություն ունեցող բորենիներ էին և որքան «հարուստ էր» նրանց կաշառքով զբաղվելու պրակտիկան, այնքան ավելի բարձր և եկամտաբեր պաշտոնների էին նրանք նշանակվում։ Փաշինյանի իշխանությունից ակնկալիքն անասանելի մեծ է։ Հասարակությունը նրա մեջ տեսնում է արդարության և իրենց պայքարի երաշխավորին։ Տեսնում է պարզ ու հասարակ անկեղծ մարդու։ Եվ կլինի նա վարչապետ, թե չի լինի, նա միշտ մնալու է, որպես անկոտրուն և պայքարող մարդու տեսակ, ով փլուզեց բռնապետությունը, ջախջախեց «անփոխարինելիության» և «հավերժ» իշխանության մնալու կարծրատիպը և անհույս մարդկանց մեջ ներկայի և ապագայի նկատմամբ հույս արթնացրեց։ Ես ուզում եմ տեսնել այդ հույսի դրոշակիներին, ովքեր իրենց անմնացորդ գործով կապացուցեն, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր... և ճիշտ է...»:
Նմանատիպ հոդվածներ
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Ամուլսարի հարցով պաշտոնանկություններ են սպասվում քննչական կոմիտեում
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով' առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ քննչական կոմի...
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...