Ինձ թվում էր, թե դատարաններն ավելի արդար եւ անկողմնակալ պետք է դարձած լինեին. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը ավարտվեց, և դատարանը կալանավորման որոշում կայացրեց:
«Առհասարակ կալանավորումն ամենախիստ սահմանափակման միջոցն է: Ինչո՞ւ են կալանավորում, որովհետեւ վախենում են, որ կարող է մեղադրյալը թաքնվել, փախչել: 6 ամիս շարունակ Գագիկ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ արձակման գրություն է ունեցել (ՀՔԾ-ում քննվող քրեական գորի շրջանակում): Այսքան ժամանակ դատարանը մտավախություն չուներ եւ հանկարծ ունեցավ, որ կարող է մեղադրյալը թաքնվե՞լ, այսքան ժամանակ որ չի թաքնվել, հիմա՞ պետք է թաքնվեր: Էդ մարդն անգամ Երեւանից հասել է Ծաղկաձոր, մասնակցել խուզարկություններին, եթե փախչելու մտադրություն ունենար, չէր անի: Էլ չասեմ, որ այդ օրը առավոտից կալանավորելու որոշման մասին տեղյակ ենք եղել, հիմա այն, ինչ ներկայացվում է, ընդհանրապես կապ չունի դատաքննության հետ: Մեր փաստարկներից որեւէ մեկին անդրադարձ չի եղել, որովհետեւ չեն կարողացել հերքել, բայց դատարանը կայացրեց այն որոշումը, որը կայացրեց: Ինձ թվում էր, թե դատարաններն ավելի արդար եւ անկողմնակալ պետք է դարձած լինեին: Դատարանն անում է այն, ինչ ակնկալում են իրենից: Էս պահին մի բան կֆիքսեմ հստակ՝ դատարանի որոշման մեջ բացակայում են հիմնավորումները, թե ինչի համար է Գագիկ Խաչատրյանը կալանավորվել»,- դատական նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպանը:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Ամուլսարի հարցով պաշտոնանկություններ են սպասվում քննչական կոմիտեում
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով' առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ քննչական կոմի...