ՀՀ քաղաքացիները այս անգամ էլ մնացել են Կիպրոսում
Մենք մնացել ենք Կիպրոսի Լառնակա քաղաքում եւ ոչ ոք չի կարողանում ասել, թե Հայաստանից ե՞րբ ինքնաթիռ կգա, որ մենք վերադառնանք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լառնակայում մնացած ՀՀ քաղաքացիներից Քրիստինե Մնացականյանը։ Նա լրատվականին պատմել է, որ հանգստանալու նպատակով են մեկնել Կիպրոս եւ այսօր պետք է վերադառնային։
«Կիպրոսի ժամանակով 16։30 պետք է թռիչքը լիներ, այսինքն՝ հիմա Հայաստանում պետք է լինեինք, բայց ինքնաթիռը չի եկել։ Մեզ ասում են, երբ ինքնաթիռը գա, այդ ժամանակ էլ կգնաք։ Ամբողջ ինքնաթիռի ժողովուրդն օդանավակայանում նստած սպասում են։ Քիչ առաջ հյուպատոսարանից արձագանք եղավ, թե ինչով կարող են օգնել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ինքնաթիռը Հայաստանից չի եկել։ Հայաստանի ավիաընկերությունը՝ «Սպուտնիկ թրեվլը», մեր զանգերին չի պատասխանում, էջին էլ ենք գրել չի պատասխանում»,- ասել է Քրիստինե Մնացականյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...