Վիրահատություններ պետպատվերով. «Հայաստանի Հանրապետություն»
Հայաստանում այսուհետ մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվեն պետպատվերի շրջանակներում: Նախկինում եթե հիվանդնոցային բուժումը հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաներին, ապա ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն, այսուհետ այն հասանելի կլինի մինչեւ 18 տարեկան:
Այս մասին հայտնում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:
Հատկապես ո՞ր վիրահատություններն են ներառված անվճար բուժօգնության ցուցաբերման ցանկում, ի՞նչ ընթացակարգեր է ենթադրում անվճար բուժսպասարկումը եւ ինչքանո՞վ է առողջապահական համակարգը պատրաստ անխոչընդոտ անցում կատարելու որոշակի տարիքային շեմի համար նախատեսված բուժսպասարկման իրականացման, գերատեսչությունից պարզաբանեցին:
ՀՀ ԱՆ մոր եւ մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի տեղեկացմամբ, հիվանդանոցային բուժումը վերաբերում է այն դեպքերին, երբ երեխան հոսպիտալացվում է եւ գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ: Անվճար են դարձել գրեթե բոլոր վիրաբուժական միջամտությունները, ընդ որում նաեւ նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...