ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները կասկածելի համարանիշերով մեքենա են բերման ենթարկել
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 27-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցում նկատեցին «Վազ-2107» մակնիշի 77 XX 777 կասկածելի համարանիշերով մեքենա: 07-ն անմիջապես տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Իրավապահները պարզել են, որ Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ 28-ամյա վարորդը նշված համարանիշերը համակարգչային տպագրության միջոցով թղթի վրա տպագրել և մեքենային է տեղադրել, իսկ «Վազ-2107»-ի օրինական համարանիշերը, որ հաշվառված էին իր անվամբ, բոլորովին այլ թվագրություն ունեին:
ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի` տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը հոդվածի հատկանիշներով մեքենայի վարորդը վարչական տուգանքի է ենթարկվել:
Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ–ի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց ՊԵԿ նախկին նախագա...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...