Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել «ELARD» ընկերության ներկայացուցիչների հետ. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ներկայացնում ենք ստորև`
Սքայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «ELARD»-ի հետ քննարկման մասին:
Սիրելի՛ քաղաքացիներ,
Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել «ELARD» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։
Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք որևէ ներկայացուցիչ չենք ուղարկելու, քանի որ չենք պատրաստվում մաս կազմել «ELARD»-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունը իսկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։
Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնկացությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին։
Տեղեկատվությունը ստուգելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, սակայն զանգին Վլադիմիր Կարապետյանը չպատասխանեց:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...
Մտածելու շատ բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ» կազմակերպության հետ կոնֆերանս է ունեցել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում...