Օգոստոսի 31-ից հետո Հայաստանում թաքնված սեփականատերեր չի լինի
ՀՀ կառավարությունն այսօր վավերացրեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը։
Ձգելու տեղ այլևս չկար
Մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի պետական կառավարումը կդառնա ավելի բաց։ Նման որոշում կայացրեց կառավարությունը` հերթական նիստում հաստատելով դեռևս 2018թ–ին մշակած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը:
Սա այն ծրագիրն է, որը նախատեսում է հրապարակել Հայաստանի բոլոր իրական սեփականատերերի ու նրանց ունեցվածքի տվյալները։
Ծրագիրը նախատեսում է նաև այս և կառավարման այլ հարցերում պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության ու վստահության ապահովումը։
Թափանցիկության ծրագիրը ներառելու է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, կրթության, առողջապահության, ջրային և հողային տվյալների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքային կայքերում ծառայությունների հասանելիության ապահովումը, պետական ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի ապահովումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:
Նշենք, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետությունը միացել էր դեռևս 8 տարի առաջ`2011թ.-ի աշնանը։
Նախաձեռնության մասնակից երկրներին իրենց գործողությունների ծրագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորություն է տրված մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը:
Հայաստանի իշխանությունները, փաստորեն նախաձեռնության ընդունումը երկարաձգել են մինչև վերջնաժամկետը։
Նմանատիպ հոդվածներ
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...