Մենք դուրս կգանք տնտեսական նպատակահարմարության ռեալ հաշվարկի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, անդրադարձավ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Նրանց հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մենք շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում և կկազմենք նաև ԶՈւ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջակի պլանը: Մենք կտեսնենք, կաշխատենք ոլորտի հետ երկու ուղղություններով՝ Կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները՝ պայմանով, որ տեղական արտադրողներն ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ և ճանապարհային քարտեզ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ սա երկկողմանի պրոցես պետք է լինի, որտեղ և կառավարությունը, և արտադրողները պետք է ապացուցեն արդյունավետությունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու իրենց մարտավարությունը և ռազմավարությունը: Վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ եղել են նաև առաջարկներ՝ կապված տնտեսական շահավետության հաշվարկի բանաձևերի հետ:
«Մենք դուրս կգանք տնտեսական նպատակահարմարության ռեալ հաշվարկի, և, կարծում եմ, ակնհայտ է, որ որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող, ու սա նույնիսկ քննարկման ենթակա հարց չէր: Սա ձևակերպում ենք որպես հանձնարարական: Մեկամսյա պարբերականությամբ պետք է զեկուցվի՝ ուր ենք հասել այս հանձնարարականի կատարման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ է Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատ...
Կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. Փաշինյան
Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը: Այս մասին, այսօ...
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկում ելույթով է հանդես գալիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկի հրապարակում է ելույթ է ունենում բնակիչների համար։ Վարչապետին դիմավորել են...
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...