Infocom. Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն

2016 թվականին «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն (2016 թվականից՝  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրեց Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծը և նույն թվականի ապրիլի 29-ին Բնապահպանության նախարարության կողմից ստացավ դրական եզրակացություն:

 

«ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի նախագծին դրական եզրակացություն տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչն էլ հաստատվել է 2016 թվականին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից:

 

Ինչպես գիտենք 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

 

2018 թվականի օոստոսի 28-ին Յուրա Սերյոժայի Իվանյանը  նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն,սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ: Յուրա Իվանյանընաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է:

 

Infocom-ը փորձեց հասկանալ թե արդյո՞ք ազգակցական որևէ կապ կա նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի միջև: Հետաքննության համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ և՛ Յուրա Իվանյանը, և՛ Արամայիս Գրիգորյանը ծնվել են Արարատի շրջանի Ավշար գյուղում։

 

Արդյունքները ներկայացնում ենք ստորև: