Հանրագիրը 1 մլն ստորագրություն է հավաքել Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքի կասեցման դեմ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում զետեղված հանրագիրը, որով պահանջվում Է թույլ չտալ Համայնքների պալատի աշխատանքի կասեցում, օգոստոսի 29-ին գերազանցել Է 1 մլն ստորագրության նշագիծը:

 

Հավաքական ուղերձը Վեսթմինսթերի կայքում գրանցվել Էր օգոստոսի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշեց խորհրդարանի աշխատանքը դադարեցնել մինչեւ հոկտեմբերի 14-ը:

 

«Խորհրդարանի աշխատանքը չի կարող կասեցվել, եւ նա չի կարող արձակվել, քանի դեռ (ԵՄ-ի մասին Լիսաբոնի) պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների ժամկետը զգալի չափով չի երկարացվել կամ Մեծ Բրիտանիան չի հրաժարվել Եվրամիությունից դուրս գալու մտադրությունից»,- ասված Է հանրագրի տեքստում, որին մեկ օրից պակաս ժամանակ պահանջվեց մեկ միլիոն ձայն հավաքելու համար:

 

Չորեքշաբթի Yougov ընկերության կողմից կատարված հարցման համաձայն՝ դրա մասնակիցների միայն 28 տոկոսն Է պաշտպանում վարչապետի այդ քայլը: 47 տոկոսը դեմ Է խորհրդարանի աշխատանքի կասեցմանը: Ընդամենը հարցմանը մասնակցել Է 5,7 հազար մարդ:

 

Այժմ կառավարությունը պարտավոր կլինի արձագանքել հավաքական դիմումին, իսկ ավելի ուշ այն պետք Է քննարկվի խորհրդարանի կողմից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախօրյակին հայտնել Է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում Է մինչեւ հոկտեմբերի 14-ը: «Մենք պետք Է շարունակենք իրականացնել ներքին օրակարգը, հենց դրա համար Էլ մենք հայտարարում ենք, որ թագուհու գահաճառը կկայանա հոկտեմբերի 14-ին»,- օգոստոսի 28-ին ասել Է նա Sky News հեռուստաալիքի եթերում: Ընդսմին Ջոնսոնը հերքել Է այն հայտարարությունը, թե խորհրդարանի նիստերի հետաձգումը կոչված Է խանգարել Համայնքների պալատի պատգամավորներին՝ արգելափակելու առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալը:

 

Ինչպես գրել Է Ջոնսոնը Համայնքների պալատի պատգամավորներին հղած նամակում, խորհրդարանականները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնել օրենսդրական օրակարգի վերաբերյալ, որը կառաջարկի կառավարությունը: Համայնքների պալատը կկարողանա քննարկել կառավարության ծրագիրը, այդ թվում՝ նրա մոտեցումը Brexit-ի իրագործմանը ԵՄ-ի՝ հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովի նախաշեմին, իսկ այնուհետեւ քվեարկել հոկտեմբերի 21-ին եւ 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: