Գործարարների բողոքը՝ «Աշտարակ կաթ» ընկերության դեմ. 2500 հայցադիմումներ են ներկայացնում դատարաններ
«Աշտարակ կաթ»-ի սնանկ ճանաչված կառավարիչները հայցադիմումներ են ներկայացնում դատարաններ` մոտավորապես 2500 տնտեսվարող սուբյեկտների դեմ և պահանջում արդեն վճարված ապրանքի համար նորից վճարել: Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց Tert.am-ին հայտնեցին գործարարները:
««Աշտարակ կաթ»-ում եղել է կանխիկ աշխատելու եղանակ, որտեղ խանութպանները վճարել են առաքիչներին, առաքիչները գումարը հանձնել են դրամարկղերին: Հիմա առաքիչները հաստատում են, որ խանութներից գումար են գանձել և հանձնել «Աշտարակ կաթ»-ի կասսա, սակայն ոչ մի տեղ չի երևում, որ խանութպանները այդ գումարը վճարել են: Դա կանխամտածված խարդախություն է եղել: «Աշտարակ կաթ»-ի նախկին գլխավոր հաշվապահի ցուցմունքը կա, որտեղ հաստատվում է, որ խանութները առաքիչներին վճարել են: Հիմա «Աշտարակ կաթ»-ը դիմել է դատարան՝ ասելով, որ այն գումարները, որոնք վճարել են խանութները, նորից պետք է վճարվեն»,-ասաց գործարարներից Կարեն Հովհաննիսյանը և նշեց, որ ստացվում է՝ «Աշտարակ կաթը» ցանկանում է նորից վճարեն արդեն վճարված գումարները:
Այսպիսով՝ գործարարները պահանջում են նոր կառավարությունից, որ շատ արագ հարցին լուծում տրվի: «Պահանջում ենք, որ հարցը լինի անմիջապես կառավարության ուշադրության տակ: Կառավարությունը ծրագրեր է առաջ քաշում նոր աշխատատեղերի հետ կապված: Այսօր 2500 աշխատատեղ չի կարողանում պահել: Ի՞նչ երաշխիք ունենա ժողովուրդը, որ հետագայում աշխատատեղ է ստեղծվելու, եթե ներկայիս եղածը չեք կարողանում պահել»,- նշեց գործարարը:
Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունը չի կարողանում հստակ ինֆորմացիա տալ, թե գործը ինչ փուլում է: «Պարտքը 2 միլիարդի շեմն անցում է: Խանութպանները բազմաթիվ անգամ պահանջել են այն չեկերը, որ պիտի տային՝ գումարը կասսա տալուց հետո: Առաքիչները պատճառաբանել են, որ մենք չեկերով չենք աշխատում, մենք կրիչներով ենք աշխատում»,- ասաց գործարարը:
Նա նշեց, որ գործը քնած վիճակում է և իրենց պատասխանում են, որ նոր հանգամանքներ պետք է պարզվեն:
Նմանատիպ հոդվածներ
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...