Գաղտնի զեկույցին ծանոթանալու համար Է. Մարուքյանին առաջարկել են այցելել վարչապետի աշխատակազմ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակի պատասխանը:
Հիշեցնենք, որ Մարուքյանը խնդրել էր վարչապետին ներկայացնել, թե ինչ գաղտնի փաստաթղթի մասին էր նա խոսել ուղիղ եթերում, երբ ասել էր, որ արձակուրդի ընթացում մի փաստաթղթի էր ծանոթացել, որը ցույց է տալիս, ոչ որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է:
«Շատ կարեւոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»,-ասել է վարչապետը:
Էդմոն Մարուքյանն իր գրառման մեջ նշել է. «Քիչ առաջ ստացել ենք այս գրությունն ի պատասխան վարչապետին ուղարկված իմ նամակի, որով խնդրել էի վարչապետի կողմից ուղիղ եթերներից մեկում հիշատակված գաղտնի զեկույցին ծանոթանալու հնարավորություն ընձեռել ինձ»: Ըստ գրության՝ Մարուքյանին հորդորում են փաստաթղթին ծանոթանալու համար այցելել վարչապետի աշխատակազմ:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...
Մտածելու շատ բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ» կազմակերպության հետ կոնֆերանս է ունեցել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում...