Տեսանյութ․ Նովոսիբիրսկում փլուզվել է վերակառուցվող շենքի պատը, բանվորները փլատակների տակ են մնացել
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում փլուզվել է վերակառուցվող երկհարկանի շենքի պատը, փլատակների տակ մի քանի մարդ է հայտնվել, հաղորդում էINTERFAX.RU-ն՝ մարզային արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին հղումով:
Նախնական տվյալներով՝ մեկ բանվոր է զոհվել, ևս մեկին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակ են մնացել ևս երկու քաղաքացի: Փլատակների տակից դուրս բերվածների ճշգրիտ թիվը
չի նշվում:
Սիբիրյան կառուցապատող ընկերությունը, որը զբաղվել է կառուցապատման աշխատանքներով, հայտնել է, որ շինհրապարակում եղել է ընդհանուր 8 մարդ, որոնցից երեքին հաջողվել է խուսափել պատահարից:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:20-ին:
Պատից բացի, փլվել են նաև տանիքի ծածկերը: Իրավապահների վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել խողովակաշարերի նորոգման ժամանակ: Դեպքի վայրում աշխատում է 70 փրկարար և 20 միավոր տեխնիկա: Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ:
Տեսանյութ
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...
«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնն այսօր․ ի՞նչ իրավիճակ է հրդեհից հետո․ Ազատություն ռադիոկայան
Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է տեղադրել իր էջում, որտեղ «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնն է երեկվա հրդեհից հետո։ Օգոստո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է եղել մեքենայի ղեկին. մանրամասներ՝ Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադ...