Խոշոր վթար Կոտայքի մարզում. կան տուժածներ
Կոտայքի մարզում երեկ՝ օգոստոսի 27-ին Ակունք-Կոտայք գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW եւ Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները։
Երեկ՝ ժամը 22:30-ի սահմաններում Ակունք-Կոտայք գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում բախվել են Կոտայք գյուղի բնակիչ, 22-ամյա Արման Մ.-ի վարած BMW մակնիշի եւ Զառ գյուղի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Վ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով BMW-ի վարորդ Արման Մ-ն եւ նրա ուղեւոր, համագյուղացի, 22-ամյա Իսահակ Մ.-ն եւ Volkswagen-ի վարորդ Էդվարդ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ–ի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց ՊԵԿ նախկին նախագա...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...