Քաղաքականություն

Ամուլսարը խմբակցության որոշման հարց չէ, կառավարության հարցն է. Ալեն Սիմոնյան

WRed 1 րոպե 269 դիտում
Ամուլսարը խմբակցության որոշման հարց չէ, կառավարության հարցն է. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խմբակցության այսօրվա նիստից հետո ներկայացրեց, թե որոնք են եղել օրակարգային հարցերը: 

 

Սիմոնյանը նշեց, որ քննարկվող հարցերն են եղել՝ ԲԴԽ անդամների, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որոնք սկսվելու են սեպտեմբերի 9-ից՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկի հետ, և, ի վերջո, արձակուրդներ են եղել, ընդհանրապես պատգամավորների հետ քննարկումներ են եղել տարբեր հարցերի շուրջ:

 

Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք քննարկումների առանցքում եղել է նաև Ամուլսարի հարցը: Նա պատասխանեց.

 

«Ամուլսարը խմբակցության քննարկելիք հարց չէ, մասնագիտական ոլորտում է: Ամեն մեկդ մի պատգամավորից, մյուսից մի կարծիք եք վերցնում, մյուս քաղաքական գործչի խոսքի հետ համադրում, փորձում լուր ստանալ, դրանից հարցը ո´չ լուծվում է, ո´չ էլ դիրքորոշում է պարզ դառնում: Դա ինտրիգ է՝ լավ վերնագիր դնելու համար: Ամուլսարի հարցը մասնագիտական ոլորտում է, այստեղ զուտ կարող եք նայել քննարկումներ՝ քաղաքական ուժի ներսում ով ինչ կարծիք ունի: Բռնեք Պետրոսին Պողոսին հակադրեք, ասեք՝ ա´յ, տես, սենց բան եղավ: Արե´ք, ձեր իրավունքն է»:

 

ԱԺ փոխխոսնակը նաև արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանին ուղղված հարցերին՝ խմբակցության դիրքորոշման հետ կապված, նշեց՝ Ամուլսարը խմբակցության որոշման հարց չէ, կառավարության հարցն է, և նրա դիրքորոշումը, եթե եկավ ԱԺ, կքննարկվի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250