ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հափշտակել են խանութի մենեջերի հեռախոսը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցում գործող խանութ-սրահում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է նշված խանութի մենեջերին պատկանող «Սամսունգ Գալաքսի Ա70» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է խանութ-սրահի տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնն այսօր․ ի՞նչ իրավիճակ է հրդեհից հետո․ Ազատություն ռադիոկայան
Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է տեղադրել իր էջում, որտեղ «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնն է երեկվա հրդեհից հետո։ Օգոստո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մարվել է
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս պահին ընթանում են հրդեհաշիջման աշխատանքները: Դդեպքի վայրում հրդե...