«Հրապարակ». Ականջակալները կորել են Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը. 15 մլն դրամի գույքի պակասորդ՝ ԱԺ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը Գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրամի գույքի պակասորդի վերաբերյալ: Աշխատակազմի ղեկավարի հրամանով այս տարվա մայիս ամսին իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ, բացակայում են 22 համակարգիչ, 2 արտաքին կոշտ սկավառակ, ականջակալներ և այլն: Դատախազությունում փաստի առթիվ գործ է հարուցվել:
Որոշ տեղեկություններով՝ կոնկրետ ականջակալները կորել են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը՝ դեռևս անցած տարի: Դրանք բաժանվել են արտասահմանից եկած լրագրողներին և հյուրերին, որոնցից ոմանք, ըստ ամենայնի, մոռանալով, իրենց հետ են տարել ԱԺ-ին պատկանող գույքը:
ԱԺ մեր աղբյուրը փոխանցեց, որ ականջակալներից մեկը, օրինակ, Սերժ Թանկյանն է տարել, որը Փաշինյանի ընտրությանը հետևում էր խորհրդարանի՝ լրագրողների համար նախատեսված օթյակից: Իսկ համակարգիչները նիստերի դահլիճում պատգամավորների ծառայողական նեթբուքներն են, որոնք նոր իշխանությունների ժամանակ փոխարինվեցին հայրենական արտադրության Արմթաբներով: Նոր ԱԺ-ն ձևավորվելուց հետո դրանք առանց հանձնում-ընդունման բաժանվել են իրենց աշխատասենյակում համակարգիչ ունենալու խնդրանքով դիմած պատգամավորներին:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը խորհրդարանում անհետացած գույքի մասին մեր հարցին ի պատասխան ասաց. «Ո՞ւմ ժամանակ է եղել: Եղել է, թե չի եղել գույքի անհետացում, դա կպարզի քննությունը, եկեք սպասենք»»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
9.5 մլն դրամի հափշտակություն. փոխգնդապետ է կալանավորվել
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մե...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...