Արարատում արագ վարելու պատճառով ծագած վեճն ավարտվել է կրակոցներով
Օգոստոսի 24-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում:
Մեկնած օպերատիվ խմբին արարատցի 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում անծանոթ անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել են իրեն, ինքն էլ, պաշտպանվելու նպատակով, իր մեքենայից վերցրել է հոր օդաճնշիչ ատրճանակն ու մի քանի անգամ անկանոն կրակել նրանց ուղղությամբ:
Դեպքից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ քաղաքացու հետ վեճի բռնված տղամարդկանցից մեկը Արարատ քաղաքի 35-ամյա մի բնակիչ է, մյուսը` Արարատ գյուղից է, 34 տարեկան:
Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, երկուսն էլ ներկայացել են ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Զենքն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
9.5 մլն դրամի հափշտակություն. փոխգնդապետ է կալանավորվել
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մե...