Սևանա լճում հայ երիտասարդը փրկել է 27-ամյա իրանցու կյանքը. SHAMSHYAN
Օգոստոսի 25-ին`ժամը 17։35-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մասնակի ջրահեղձություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Այդ մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Մուղսեն Ֆահրաջի Մուհամադինն է։ Նրա կյանքը փրկել հաջողվել է:
Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում, Սևանա լճի «Բոռա-Բոռա» լողափի ջրային հատվածում Մուհամադին կորցրել է գիտակցությունը և բերանքսիվայր ընկել ջրի մեջ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նրան փրկել է այդ պահին նշված վայրում գտնվող Սևանի բնակիչ 25-ամյա Բաբկեն Գևորգյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և 1 վիրավոր. դեպքի վայրում պարկուճներ ու դանակներ են հայտնաբերվել
Վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում ոստիկան...
9.5 մլն դրամի հափշտակություն. փոխգնդապետ է կալանավորվել
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մե...