Եթե անհրաժեշտ լինի հայտարարագիր կներկայացնեն պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները. Ռուստամ Բադասյանը
Պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր կներկայացնեն, եթե անհրաժեշտ լինի: Այս մասին այսօր, ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանի հարցին:
Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը կընդլայնվի, եւ ոչ միայն պաշտոնյայի հետ համատեղ բնակվողները կներկայացնեն հայտարարգիր, այլ նաեւ ծնողները, երեխաները եւ հարազատ եղբայրները, իսկ վարորդների եւ գործավարների մասով հայտարարագրումը կիրականացվի ըստ անհրաժեշտության:
«Վարորդների եւ գործավարների մասին խոսելիս գործ ունենք իրավիճակային խնդրի հետ, մասնավորապես, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերլուծի եւ որոշակի անհմապատասխանություններ կհայտնաբերի, կամ որոշակի տեղեկություններ ձեռք կբերի, որ տվյալ պաշտոնատար անձը ձեռք է բերել գույք իր գործավարի կամ վարորդի անունով, այդ ժամանակ նաեւ կպահանջվի հայտարագիր տվյալ վարորդից»,-ասաց նախարարը` նշելով, որ եթե նման դեպք բացահայտվի` պատասխանատվության կենթարկվի թե պաշտոնատար անձը, թե վարորդը կամ գործավարը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերում տեղ կգտնի տեղեկատվություն նաև նրանց արտասահմանյան հաշիվների մասին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ հայտարարագրման համակարգում փոփոխություններ են նախատեսված:
«Հայտարարագրում առանձին տեղ է նախատեսված լինելու արտասահմանյան հաշվիների համար, հայատարագրվելու են արտասհմանում բացող բանկային հաշիվները», - ասաց Բադասայանը: