Ավտովթար Կոտայքի մարզում․ վիրավորներից մեկը զորամասի հրամանատարի տեղակալ է
Երեկ՝ օգոտսոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 20:40-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում ՝ կամրջի վրա, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ 66-ամյա Մայիս Ա.-ի վարած Opel մակնիշի և 27-ամյա Արթուր Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Մայիս Ա.-ի ուղևորներ, Հրազդանի բնակիչներ, 37-ամյա Ռոմիկ Ա.-ն և 31-ամյա Ոսկի Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ռոմիկ Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
9.5 մլն դրամի հափշտակություն. փոխգնդապետ է կալանավորվել
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մե...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...