«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են BMW-ն ու կանչով դեպքի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի հատվածում բախվել են BMW մակնիշի 35 ԼX 052 համարանիշի և КамАЗ մակնիշի 434 VV 01 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարված КамАЗ-ի ուղևորները, իսկ КамАЗ-ը պատկանում է Աարտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը և այն կանչով մեկնում էր դեպքի վայր։ Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և 1 վիրավոր. դեպքի վայրում պարկուճներ ու դանակներ են հայտնաբերվել
Վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում ոստիկան...