ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խառնաշփոթ ու աղմուկ Երևանի կենտրոնում. զբոսաշրջիկները զարմացած են
Օպերայի և Հյուսիսային պողոտայի տարածքում այս պահօն խառնաշփոթ է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մի կողմում ընթանում է Ռեինկարնացիա խմբի համերգը, մյուս կողմում՝ Կարապի լճին հարող տարածքում, իրականացվում է Գարեջրի փառատոնը:
Մայրաքաղաքի կենտրոնում հավաքվածներն ապշած են և բողոքում են առաջացած աղմուկից: Երկու միջոցառումների ձայները միախառնվել են իրար: Ներկաները մի քանի րոպե հետևում են աղմուկին զուգահեռ ընթացող համերգին, ապա՝ միանում գարեջրի սիրահարներին:
Նորմա՞լ է արդյոք այս վիճակը, դժվար է դատել, սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ տարբեր օրերի կամ ժամերի չեն կազմակերպվել միջոցառումները:
Պատասխանատու կառույցներից մեկնաբանություն ստանալ դեռևս չհաջողվեց: Բայց զբոսաշրջիկներին բացատրել տեղի ունեցող երևույթը առավել դժվար է:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պարել են
Գյումրին այսօր արտասովոր մարդաշատ է: Գյումրեցիների հետ օրը նշելու են եկել բազամաթիվ հայ և օտարերկրացի հյուրեր: Վարչապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ու մյուսները շրջանցեցին ռետրո մեքենաների ցուցադրությունը. նկատեց միայն Ալեն Սիմոնյանը
Այսօր Գյումրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեջ նաև ռետրո մեքենաների ցուցադրություն կար, որը վարչապետն ու մյուս պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը ոստիկանը հեռացրեց
Գյումրիում ոստիկանության աշխատակիցը հեռացրեց վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը:«5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ...
ՈՒՂԻՂ․ «Գյումրու օր-2019»․ տոնական համերգ, որին ներկա է վարչապետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի, կառավարության անդամների հետ միասին մասնակցում է Գյումրիի օրվան նվիրված միջոցառում...