Սեբաստիա փողոցում բախվել է երկու մերսեդես. ուղևորը տեղում մահացել է
Օգոստոսի 24-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ` կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C200» (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) և «Mercedes C200» (վարորդ՝ Արտյոմ Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է: Ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորի դին դուրս է բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով, իսկ փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Վարդան Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Արտյոմ Ա.-ինը` բավարար:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...