Մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը, բավական է Գյումրի ասելով աղետի գոտի հասկանանք. վարչապետ
Ես երբեք այս հրապարակը՝ Վարդանանցը, այսքան մարդաշատ չեմ տեսել, նույնիսկ Հեղափոխության օրերին: Այս մասին Գյումրիում քաղաքի օրվա առթիվ կազմակերպված տոնական համերգի ժամանակ ելույթով հանդես գալիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ սա տոն է Հայաստանի բոլոր քաղաքների ու բնակավայրերի, ոչ միայն Գյումրիի համար: «Մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը, բավական է Գյումրի ասելով աղետի գոտի հասկանանք, այն քաղաքակրթության ու ժողովրդավարության, հաղթանակի ու հեղափոխության կենտրոն է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա ամենևին չի նշանակում, որ երկրաշարժի հետևանքները վերացված են:
Փաշինյանը նշեց, որ այս տարվա Անկախության տոնակատարությունների կենտրոնը Գյումրին է լինելու:
ՀՀ վարչապետը հայտարարեց Գյումրու մեկամսյակ՝ կոչ անելով բոլոր հայերին անպայման լիլեն, այցելել Գյումրի:
Նմանատիպ հոդվածներ
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...
ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է տալիս: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնար...
Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․«Կրում ենք...