«Մենք դա անպայման կդիտարկենք». Կրեմլն արձագանքել է G7-ի հաջորդ գագաթնաժողովին ՌԴ-ի ներկայությանը
Կրեմլն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ «միանգամայն հավանական» է, որ ինքն իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7)՝ ԱՄՆ-ում անցկացվելիք հաջորդ գագաթնաժողովին, գրում է lenta.ru-ն:
«Նախագահ Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ արդեն ասել է, որ եթե նման հրավեր լինի, Ռուսաստանն անպայման կդիտարկի այն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը:
Ավելի վաղ Կանդայի և Գերմանիայի իշխանությունները դեմ էին արտահայտվել Ռուսաստանի՝ խմբի կազմ վերադառնալու գաղափարին:
«Մեծ յոթնյակի»՝ այս տարվա գագաթնաժողովն անց է կացվում օգոստոսի 24-26-ը՝ Ֆրանսիայի Բիարից քաղաքում:
Նշենք, որ «Մեծ յոթնյակը» տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի կազմի մեջ մտնում են Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան: Խումբը յոթնյակի ձևաչափով գործել է 1976-1997թթ.: Ռուսաստանի անդամակցությունից հետո այն վերանվանվել է «Մեծ ութնյակ»:
2014թ.-ի մարտին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և այդ առնչությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին խմբի անդամները բացառել էին Ռուսաստանի անդամակցությունը և վերադարձել G7 ձևաչափին:
Նմանատիպ հոդվածներ
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...
«Սթափվելու ժամանակն է: Արթնացիր, հայ մարդ»: ՀՀԿ-ի նոր նախագիծը
Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Արթնացիր, հայ մարդԱյսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակու...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...
ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է տալիս: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնար...