Մայորկայի երկնքում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռի հետ
Գերթեթեւ ինքնաթիռը բախվել է ուղղաթիռի հետ իսպանական Մայորկա կղզու երկնքում: Dpa տեղեկատվական գործակալության տվյալներով՝ վթարի հետեւանքով ողջ մնացածներ չկան:
Ինչպես հաղորդել են իսպանական կղզու իշխանություններն իրենց թվիթերյան էջում, դեպքի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Իսպանական ԶԼՄ-ները գրում են յոթ զոհերի մասին՝ նշելով, որ ուղղաթիռում բացի օդաչուից, եղել է ամուսնական զույգ երկու երեխաների հետ, իսկ ինքնաթիռի օդաչուն տեղափոխել է մեկ ուղեւոր: Ներկայումս պարզվում է զոհերի ինքնությունը:
Ինչպես հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Diario de Mallorca-ին, ներկայումս վթարի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան եւ քաղավիացիայի ներկայացուցիչները:
Դեպքը տեղի է ունեցել Ինկա քաղաքի շրջանում, որը գտնվում է կղզու խորքային հատվածում: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռի բեկորներից մեկն ընկել էր գետնին՝ բնակելի շենքից ընդամենը 5 մետր հեռավորության վրա: Ուղղաթիռի բեկորներն ընկել են գյուղական հին ճանապարհի վրա: Դեռեւս նախքան վթարային հատուկ ծառայությունների ժամանումը տեղի բնակիչները փորձել են մարել կրակը դեպքի վայրում սեփական ուժերով:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...