Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ
Շաբաթ ուշ երեկոյան Իսրայելի բանակը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում հարվածներ է հասցրել այդ երկրում իրանական ուժերի օբյեկտների նկատմամբ՝ կանխելով անօդաչու թռչող սարքերով նախատեսվող հարձակումը, գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ իսրայելական կողմի հրթիռներից մի քանիսը մինչև թիրախին հասնելը ոչնչացվել են: Հարվածների հետևանքով զոհերի կամ վիրավորների, ինչպես նաև նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Մենք հարձակում ենք գործել ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ, սակայն հնարավոր են նաև մարդկային կորուստներ: Մենք գիտենք, որ այնտեղ անձնակազմ է գտնվել»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը՝ ընդգծելով, որ հարվածների թիրախը Դամասկոսից դեպի հարավ-արևելք գնտվող Աքրաբա բնակավայրում իրանական «Ալ Քուդս» ստորաբաժանման օբյեկտներն են եղել:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ հաստատել է զինված ուժերի գործողությունները՝ իր հերթին նշելով, որ դրանց նպատակն է եղել կանխել երկրի նկատմամբ իրանական ուժերի կողմից ծրագրվող հարվածները:
Հիշեցնենք, որ Իսրայելը Սիրիայի ուղղությամբ հարվածներ էր հասցրել նաև հունիսի 12-ին և հուլիսի 1-ին:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...