Բրազիլիայում 2 օրում անտառային հրդեհների թիվն աճել է ավելի քան 1600-ով
Մասնագետները հինգշաբթի և ուրբաթ օրերին Բրազիլիայում 1663 նոր անտառային հրդեհ են գրանցել, որոնցից կեսը՝ Ամազոնի անտառներում, գրում է ria.ru-ն՝ Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) տվյալներին հղումով:
Հայտնի է, որ ամբողջ տարվա ընթացքում Բրազիլիայում 78400 անտառային հրդեհ է բռնկվել, ինչը 2013թ.-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Երկրի իշխանությունների միջազգային հանրության քննադատություններից հետո զինված ուժերին ուղարկել են հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր հերթին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է Բրազիլիային Ամազոնի անտառներում հրդեհների դեմ պայքարի նպատակով ֆինանսական օժանդակություն ցուցաբերել: Նման պատրաստակամություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ օրերս հաղորդվել էր Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհների մասին: Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:
Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անտառային հրդեհները միջազգային ճգնաժամ է անվանել և մեղադրել Բոլսոնարուին կլիմայի հարցում պարտավորությունները չկատարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...