ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում
Օգոստոսի 25-ին` ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (ընհանուր 434 փրկարար): Քաղաքապետարանը տրամադրել է ջրատար ավտոմեքենաներ:
Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Ալեքսանյանն իր աշատողներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես մարեն հրդեհը
Հրշեջները շարոնակում են մարել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» մոլում բռնկված հրդեհը, ինչպես արդեն տեղեկա...
ՈՒՂԻՂ․ Խոշոր հրդեհ է բռնկվել Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։