Երևանում հարսանիքի մասնակիցներից մի քանի հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հնետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում իշխանության ներկայացուցիչներրի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ 3 քաղաքացիներ վիճաբանում են: Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, փորձել են պարզել վիճաբանության պատճառը, որից հետո նրանցից մեկին, ով չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, երբ փորձել են նստեցնել պարեկային ավտոմեքենան, մոտեցել են մի խումբ քաղաքացիներ, որոնցից մի քանի հոգին ձեռքերով ու ոտքերով սկսել են հարվածել ոստիկաններին:
Տեսնելով, որ իրենք չեն կարողանում կարգի հրավիրել այդ անձանց, ոստիկաններից մեկը ռադիոկապով օգնություն է կանչել, ու ժամանած Արաբկիրի ոստիկանները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել միք քանի քաղաքացու:
Պարզվել է, որ նշված անձինք են՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Նարեկ Տերզիկյանը, 29-ամյա Բաբկեն Բաղդասարյանը, 32-ամյա Վարդան Մանուկյանը, 33-ամյա Էդգար Բաղդասարյանը, 27-ամյա Դավիթ Ղարիբյանը, 17-ամյա Գեղամ Գ.-ն, 33-ամյա Հայկազ Հայկազյանը և 31-ամյա Հակոբ Պետրոսյանը: Նշված անձանց մեծ մասը մասնակցելիս է եղել ինչ-որ հարսանեկան արարողության, որից հետո արարողությունից դուրս են եկել փողոց և մի կաթիլ մեղրի պատմություն ստեղծել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...