Ցավդ տանեմ, մի հարկը կպավ՝ դեմը չառան, կպավ երկրորդը, երրորդը… տարբեր հարկեր վառվում են. Սամվել Ալեքսանյանը՝ Վալերիյ Օսիպյանին
Խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա վարչական շրջանում գտնվող կենցաղային իրերի «Վեգա» խանութի պահեստային մասում։ Կեսօրին բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մեկուսացնել, դեպքի վայր են այցելել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսպիյանը, տեղում աշխատանքները շարունակվում են: Տեղում է նաև ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում պատկանում է առևտրի կենտրոնը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին Սամվել Ալեքսանյանն ասաց, որ չի հաջողվել հանգցնել հրդեհը. «Ցավդ տանեմ, մի հարկը կպավ չհանգցրին, կպավ երկրորդը`չհանգցրին, կպավ երրորդը… տարբեր հարկեր վառվում են»:
Նա քաղաքացիներին ու առևտրի կենտրոնի աշխատակիցներին հորդորում է օգնել հանգցնել հրդեհը. «Երկորդ շլանգն եկավ, ջուր ենք բերել»,- ասաց Սամվել Ալեքսանյանն ու մոտեցավ ԱԻՆ ծառայողներին:
Նշենք, որ ԱԻՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 8 տուժած: Անհրաժեշտությունից ելնելով` դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 18 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...