ՍԱՊԾ-ն վերահսկել է, որ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի այրվող պահեստից սննդամթերքը դուրս չբերվի վաճառքի
Oգոստոսի 19-ին Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում բռնկված հրդեհն այսօր մարվել է:
Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը ներկայացրեց, որ վառվել են սառնարաների միջնորմները, որի դժվար հասանելիության պատճառով հրդեհի վերջնական մարումը երկար է տևել:
«Պատերը ծակել են, որտեղ հնարավոր է՝ ջուր են լցրել: Յուրաքանչյուր հարկին հասնելու մակերեսը եղել է 240 մետր, դրան գումարած պատերը, որոնց հրշեջը չէր կարողանում մոտենալ, և պահեստավորված ապրանքները»,-ասաց Զարգարյանը:
Հրդեհաշիջման աշխատանքների երկար տևելու հիմնական պատճառը շենքի փակ կառուցվածն է եղել, որը դժվարեցրել է մուտքը դեպի վառվող ու ծխացող օջախներ:
ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց տեսուչները վերահսկել են, որպեսզի սառնարանային պահեստներում պահվող սննդամթերքը հրդեհի գոտուց դուրս չբերվի վաճառքի:
Օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 5 ավտոսանդուղք։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...