ՈՒՂԻՂ․ ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում. «Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:
Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստիկանապետը, այցելել է նաև ԱԻ նապարար Ֆելիքս Ցոլակյանը, տեղում հերթապահություն են իրականացնում շտապօգնության բրիկադները:
Դեպքի վայրում ծառայություն իրականացնող ԱԻՆ պաշտոնյան նշեց, որ այս պահի դրությամբ մայրաքաղաքի բոլոր հրշեջ փրկարարական ջոկատներում առկա տեխնիկական միջոցները ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներին:
«Սա նման չէ այլ հրդեհաշիջման աշխատանքներին, բաց է տարածքը, օդի ներթափանցման արդյունքում մեծ քանակությամբ փայտանյութ կա այրվող, բացի այդ նաև էլեկտրական տեխնիկա ու մի քանի հարկերում խորացված հատվածներ են: Թե ինչից է բռնկվել հրդեհը , չեմ կարող ասել: Մեկուսացման վերաբերյալ նորություն չկա, հրդեհն ինտենսիվ տարածվում է, բայց տղաներն աշխատում են, հրդեհը զարգացել է նկուղային մասում»,-ասաց ԱԻՆ պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այս պահին բոլոր հրշեջ փրկարաններն աշխատում են ապարատների միջոցով շնչելու համար ոչ պիտանի տեղամասերում, պայթյունավտանգ նյութեր չկան:
Թե որքան մակերես է այրվել, ԱԻՆ պաշտոնյան չկարողացավ ասել.«Հսկայական մակերես է, թվերով այս պահին չեմ կարող ասել, ամեն մի տեղամասը միայն 800 քմ է: Տեղամասեր կան, որ արդյունավետ մեկուսացման են գնում»:
Հիշեցենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնել էր, որ ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Ալեքսանյանն իր աշատողներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես մարեն հրդեհը
Հրշեջները շարոնակում են մարել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» մոլում բռնկված հրդեհը, ինչպես արդեն տեղեկա...
ՈՒՂԻՂ․ Խոշոր հրդեհ է բռնկվել Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։