Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով։
Նշենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել դատարան։ Երաշխավորներին է միացել նաև դերասան Լևոն Հարությունյանը:
Հիշեցնենք նաև, որ նա կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող էր երկարաձգվել 3 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն էր ներկայացրել երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Զելենսկի
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլա...
Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե
Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը, և ես կարծում եմ, որ...
Թրամփի «8 պատերազմներ ավարտելու» խոստումներից միակ իրական արդյունքը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է. DW
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել ութ պատերազմ, սակայն այդ հայտարարու...
Հայկ Սարգսյանը վստահ է՝ միլիարդատերերի շահերին խփող օրենքի համար են իրեն մերժել կուսակից ընկերները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Հայկ Սարգսյանի թեկնածությունը գրանցել հաջորդ ըն...