Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում. մանրամասներ
Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ:
Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում:
Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում կսահմանվի 500 հազար դրամ․ նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Պետական նպաստների մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներ...
Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց. NEWS
NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում այսօր հորը և մորը սպանած 37-ամյա տղամարդը 2017 թվականին ծնողներին փորձել էր սպան...
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վերադարձել է՝ օդանավում տեղի ունեցած սկանդալի պատճառով
«Իշխանություն» լրատվական տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վերադար...