Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին միջուկային ծրագրում լուծումներ գտնել. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին իրանական միջուկային ծրագրի համար ընդունելի լուծումներ գտնելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Լավրովը ընդգծել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հավելելով, որ արևմտյան երկրները որդեգրել են «բացարձակապես ագրեսիվ, հակաիրանական և անօրինական գիծ»։
«Ռուսաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ օգնելու իր իրանցի ընկերներին Արևմուտքի կողմից ստեղծված միջուկային ճգնաժամը լուծելու համար ընդունելի լուծումներ գտնելու հարցում», - նշել է նախարարը։
Արտգործնախարարի խոսքով՝ արևմտյան եվրոպացիները, խախտելով բոլոր համաձայնագրերը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորմերը, անում են ամեն ինչ՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար։ «Այս պատժամիջոցները վաղուց, ամիսներ առաջ են լրացել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների հետ միասին», - հավելել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմի...