Արման Ծառուկյանը բացահայտել է` ինչ մարզաձով է զբաղվելու
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը բացահայտել է խառը մարտարվեստներից հեռանալուց հետո իր ապագայի ծրագրերը։
«Ես պատրաստվում եմ զբաղվել տրիատլոնով (մրցավազք է, որը բաղկացած է լողից, հեծանվավազքից և վազքից, այն ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում)։
Ինչո՞ւ։ Ես շատ լավ եմ լողում ու հեծանվավազքում։ Պարզապես պետք է բարելավեմ վազքիս հմտությունները։ Ես կճամփորդեմ ամբողջ աշխարհով մեկ, կմրցեմ և կհանդիպեմ ամեն տեսակի մարդկանց։ Դա այնքան հետաքրքիր հոբբի է»,- ասել է Ծառուկյանը AC BJJ-ին տված հարցազրույցում։
Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթել է։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. «Դինամո»-ի գլխավոր մարզիչը «Նոա»-ի դեմ խաղի մասին
Ուկրաինական Կիևի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկը Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի խաղն ուսումնասիրել է ու գիտի, թե ինչ...
Սա մեծագույյն նվաճում էր. «Նոա»-ի գլխավոր մարզիչը` «Դինամո»-ից կրած պարտության մասին
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը իր թիմի գրանցած պատմական պատմական նվաճումը՝ Կոնֆերենցիաների լիգայի անցում...
Լեգենդար ֆուտբոլիստ Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ իսպ...
Ում հետ է անցկացնելու տիտղոսային մենամարտը Արման Ծառուկյանը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ակնկալում է, որ տիտղոսային մենամարտ կանցկացնի 2026 թվ...